Օգոստոս 12, 2022 12:50 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրան-Հայաստան սահմանը պետք է պահպանվի

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։

Թվիթերյան գրառման մեջ Ջամշիդին նշել է, որ ԻԻՀ նախագահը կարևորում է Իրան-Հայաստան սահմանի պահպանումը։

Անդրադառնալով Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցին, որի ընթացքում ՀՀ վարչապետը խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերի մասին, Ջամշիդին նշել է. «Հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի լիարժեք կատարումը միակ ճանապարհն է Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար, և այն ստորագրողները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»։

Ջամշիդին հավելել է.«Անդրադառնալով տարածաշրջանի հնագույն պատմությանը՝ Ռաիսին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանն ամեն գնով պետք է պահպանվի»։

Պիտակ