Օգոստոս 12, 2022 16:25 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանի անվտանգությունը թե՛ ասպարեզում, թե՛ դիվանագիտության մեջ գեներալների ու զինվորների ջանքերի արդյունքն է

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն ասել է.«ԻԻՀ-ի տարածաշրջանային քաղաքականությունը թե՝ ասպարեզում, թե՝ դիվանագիտական ​​ոլորտում Իրանին անվտանգություն և հեղինակություն է բերել»։

Սիրիայի և Իրաքի կառավարությունների խնդրանքով ԻԻՀ-ն խորհրդատվական օգնություն տրամադրեց այդ երկրներին ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչների դեմ պայքարում, և վերջապես Իրաքն ու Սիրիան կարողացան ԻԻՀ-ի խորհրդատվական ու Դիմադրության խմբերի օգնությամբ հաղթանակ տանել թաքֆիրական և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ: 

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«ԻԻՀ-ի տարածաշրջանային քաղաքականությունը հրապարակային և դիվանագիտական ​​ոլորտում Իրանին անվտանգություն և հեղինակություն է բերել: Հավերժ հպարտանալու ենք ԻԼԻՊ-ի հանցագործների դեմ պայքարում Իրանի անվտանգության համար իրենց կյանքը զոհաբերած գեներալներով ու զինվորներով»: