Օգոստոս 12, 2022 19:22 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության խոսնակ. աղմուկ բարձրացնելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի դիմագիծը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ԱՄՆ-ի նոր պատմությունը՝ փախուստ դեպի առաջ է բնութագրել՝ նպատակ ունենալով փախչել միջազգային հանցագործության պատասխանատվությունից և ասել է. «Աղմուկը շարունակելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի ռեժիմի դիմագիծը»:

Ուրբաթ օրը, Նասեր Քանանի Չաֆին թվիթում գրել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի նոր սցենարին հետևելով. «Աղմուկ բարձրացնելը չի օգնի մաքրել ԱՄՆ-ի դիմագիծը, այլ ավելի ատելի կդարձնի  Իրանի աշխարհի ժողովուրդների մոտ։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ Իրանի քաղաքացին, ով եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, մեղադրվում է Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի դեմ մահափորձի մեջ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդել է, որ մեղադրյալը, ով 45 տարեկան է, մտադրվել է վարձել մարդկանց այս սպանությունը կատարելու համար՝ վճարելով 300 հազար դոլար։ Այս հայտարարության մեջ ասվում է, որ այս անձի շարժառիթը հավանաբար եղել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

Պիտակ