Օգոստոս 13, 2022 08:36 Asia/Tehran
  • Իրանը Հունաստանից հետ է ստացել իր գողացված նավթը

Աթենքում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ հունական ջրերում գտնվող «Լանա» նավը, որը կրում է իրանական գողացված նավթի բեռնվածքը, առաջիկայում կժամանի Իրան:

Աթենքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը ուրբաթ երեկոյան Twitter-ում հայտնել է, որ .Հունաստանի ջրերում ընթանում է «Լանա» նավով իրանական գողացված նավթի տեղափոխման գործողությունը և նավը շուտով կժամանի Իրան։

Նշենք, որ ապրիլի 15 Հունաստանն իր առափնյա ջրերում առգրավել է իրանական դրոշով նավարկող և իրանական նավթ տեղափոխող ռուսական «Պեգաս» նավթատարը, որը հետագայում վերանվանվել է Լանա:

Ըստ վերջին տեղեկությունների՝ նավի բեռը հանձնվել էր ամերիկյան տանկերին՝ ԱՄՆ տեղափոխելու համար։

ԻԻՀ ջանքերի արդյունքում,  Հունաստանի գերագույն դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Իրանի, և առաջիկայում կմեկնարկի նավթի վերևադարձի գործողությունը:

Պիտակ