Օգոստոս 13, 2022 09:01 Asia/Tehran
  • Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ մոտ ապագայում կփորձարկվի նոր արբանյակակիր

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ասել է. «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կփորձարկվի իրանական արբանյակակիր, որը կարող է ուղեծիր դուրս բերել 100 կգ քաշով արբանյակ:

Իսա Զարեպուրն  ուրբաթ օրը Իրանի  Քերման նահանգի Ռավեր շրջանի վարչական խորհրդի նիստում ասել է. ««Նուր» արբանյակը, որն անցյալ տարի արձակվել էր տեղական արբանյակակրով, գտնվում է ուղեծրում և նկարներ է ուղարկում»։

Անդրադառնալով արբանյակների, այդ թվում՝ «Խայամ» արբանյակի արձակման հարցում միջազգային համագործակցությանը, Զարեփուրն ասել է. «Իրանի արտադրած սարքավորումներն ըդնունվել են ռուսական ընկերությունների կողմից, և դա հպարտություն է»։

Ռուսաստանի հետ համագործակցությամբ, իրանական «Խայամ» արբանյակը տիեզերք է արձակվել Ղազախստանի  Բայկոնուր  տիեզերակայանից՝ «Սոյուզ» արբանյակակրով: