Օգոստոս 13, 2022 12:00 Asia/Tehran
  • Ծովակալ Սայարի.  Մենք որևէ երկրի թույլ չենք տվել առանց Իրանի թույլտվության ներյկա գտնվել Պարսից ծոցում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալը հայտարարել է, որ բանակի նավատորմը որևէ երկրի թույլ չենք տվել առանց Իրանի թույլտվության ներյկա գտնվել Պարսից ծոցում:

Ծովային հատուկ նշանակության ուժերի ավարտական ​​արարողության ժամանակ, ծովակալ Հաբիբոլլա Սայարին ասել է. «Խորամշահրի դիմադրության 34-օրյա էպոսը, «Սաման Ալ-Այմա», Բեյթոլմողադադս» և «Վալի-Ֆաջր» գործողությունները, կղզիների և նավթային հարթակների պաշտպանությունը, «Մորվարիդ» գործողությունը և ավելի քան 200 ծովային ուղեկցորդական գործողությունները բանակի փայլուն պատմության էջերն են»:

Նա հավելել է. «Իրանի նավատորմը պահպանել է իր ինքնիշխանությունն ու ծովային իշխանությունը և երկրի տնտեսությունը և շարունակում է այս ճանապարհն ու իր ողջ հզորությամբ ներկա է բաց ծովերում»:

Ծովակալ  Սայարին հավելել է. «Մենք կանգնած ենք համաշխարհային բռնատիրության դիմաց և հավատում ենք, որ ճնշումներին դիմակայելը հեղափոխության արժեքներից է»: