Օգոստոս 13, 2022 12:04 Asia/Tehran
  • 3 իրանցի ֆուտբոլիստ ներառվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի առաջնության 100 աստղերի թվում

Իրանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ ընդգրկվել են ԱԱ-2022-ի աստղերի ցուցակում։

Կատարի 2022 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից 100 օր առաջ Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կայքը պաստառով հրապարակել է այս մրցաշարի աստղերի ցուցակը։

ՖԻՖԱ-ի հրապարակած պաստառում կան  նաև 3 իրանցի աստղերի պատկները, ովքեր Կատարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության աստղերի թվում են։

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սարդար Ազմունը, «Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին և «Ֆեյնտորդի» եզրային հարձակվողից Ալիռեզա Ջահանբախշը  3 իրանցի աստղերն են:

2022 թվականի աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականը  երկրորդ խմբում ուժերը կչափի ԱՄՆ-ի, Անգլիայի և Ուելսի հավաքականների հետ։

Պիտակ