Օգոստոս 14, 2022 19:17 Asia/Tehran
  • Իրանի հարավ-արևելքում հայտնաբերվել է ավելի քան մեկ տոննա թմրանյութ

Սիստան և Բալուչեստան նահանգի ոստիկանության հրամանատարը հայտարարել է զինված մաքսանենգ խմբավորման ոչնչացման և ոստիկանական հզոր գործողության ընթացքում ավելի քան 1 տոննա 324 կիլոգրամ ափիոն թմրանյութի հայտնաբերման մասին։

Չնայած պատժամիջոցներին, Իրանը գրանցում է աշխարհում թմրանյութերի առգրավման ամենաբարձր ցուցանիշն առգրավելով տարեկան ավելի քան հազար տոննա թմրանյութ:

Թմրանյութերի դեմ պայքարի ճանապարհին Իրանն ունեցել է ավելի քան 12000 հաշմանդամ  և նահատակ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ Իրանը թմրանյութերի դեմ պայքարի դրոշակակիր է։

 Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի ոստիկանության հրամանատար սերժանտ Ահմադ Թահերին կիրակի օրը IRNA-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է. «Նահանգի  թմրամիջոցների դեմ պայքարի  կենտրոնի աշխատակիցները, ձեռնարկելով լայնածավալ տեղեկատվական միջոցառումներ, հայտնաբերել են թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբավորորում, որը պատրաստվում էր նահանգի կենտրոնական շրջան տեղափոխել թմրանյութի չորս խմբաքանակ»: