Օգոստոս 15, 2022 11:57 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել է բանակային համաշխարհային խաղերի ԱԹՍ-ների մրցույթը՝ Հայաստանի թիմի մասնակցությամբ

2022թ բանակայի խաղերի ԱԹՍ-ների մրցությունը մեկնարկել է Իրանի Սպահան նահանգի Քաշան քաղաքում, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հյուրընկալությամբ:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ մրցաշարի խոսնակ գեներալ Ալի Բիլալին ասել է. «Այս մրցաշարին ներկա են Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի զինվորականները»:

Նա նշել է, որ մրցությունը կշարունակվի մինչև օգոստոսի 28-ը:

Բիլալին հավելել է. «34 բաժիններում անցկացվող մրցությունները հյուրընկալում է  12 երկիր»: 

Պիտակ