Օգոստոս 15, 2022 18:26 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն է հայտնել բավարարել Հայաստանի տարանցիկ կարիքները

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել բավարարել դեպի ծով ելք չունեցող 8 երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարանցիկ կարիքները։

Աշխարհի 32 դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներից ութը, ներառյալ Հայաստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, սերտ երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն ունեն Իրանի հետ:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին  երկուշաբթի օրը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համաժողովում ասել է. «Իրանի տնտեսական դիվանագիտությունը կենտրոնացած է զարգացող  և հարևան երկրների հետ հարաբերությունների և բազմակողմ միջոցառումների խորացման վրա և տրանսպորտը մեր առաջնահերթ ոլորտներից մեկն է այս առումով»։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ասել է. «Հյուսիս-Հարավ միջանցքը, Ալմաթի-Բանդար Աբաս միջանցքը, Ալմաթի-Ստամբուլ միջանցքը, Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան միջանցքը, Աշխաբադի ​​համաձայնագրի միջանցքը, Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքը և կառուցվող միջանցքները՝ այդ թվում Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, Ուզբեկստան-Թուրքմենստան-Չաբահար միջանցքը և Տաջիկստան-Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա միջանցքը օգտագործում են Իրանի տարանցիկ ուղիները:

Պիտակ