Օգոստոս 15, 2022 18:26 Asia/Tehran
  • Հարևանների հետ Իրանի առևտուրը կազմել է 17 միլիարդ դոլար

ԻԻՀ մաքսատան խոսնակը հայտնել է, որ հՀարևանների հետ Իրանի առևտուրը կազմել է 17 միլիարդ դոլար:

Հայացք դեպի Արևելք քաղաքականությունը, մասնակցությունը տարածաշրջանային և արտատարածաշրջանային կազմակերպություններին և հաստատություններին, ինչպիսիք են Շանհայի համաձայնագիրի և ԷԿՕ Տնտեսական համագործակցության կազմակերպությունների հետ համագործակցությունը, Իրանի 13-րդ կառավարության վարած արտաքին քաղաքականության ուղղություններն են:

Իրանի մաքսատան խոսնակ Սեյյեդ Ռուհոլլա Լաթիֆին հայտարարել է, որ 15 հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտուրն առաջին չորս ամսում կազմել է 16,9 միլիարդ դոլար՝ 27 միլիոն տոննա  ընդհանուր կշռով։ Նա ասել է.«Հարևանների հետ առևտրում իրանական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը կազմել է 20 մլն 711 հազար տոննա ապրանք՝ ութ միլիարդ 871 միլիոն դոլար արժողությամբ: Այս ցուցանիշն աճել է 22 տոկոսով»:

Լաթիֆին ընդգծել է, որ Իրաքը, ԱՄԷ-ն, Թուրքիան, Աֆղանստանը, Օմանը, Պակիստանը և Ռուսաստանը իրանական ապրանքներ արտահանող առաջին յոթ երկրներն են։