Օգոստոս 16, 2022 08:11 Asia/Tehran
  • Ի պատասխանը Եվրոպայի կողմից առաջարկված տեքստի, Իրանը հայտարարել է, որ համաձայնության կայացումը կախված է Սպիտակ տանը քաղաքական որոշումներից

Պատասխանելով ՀԳՀԾ-ի լիարժեք վերականգնման վերաբերյալ ԵՎրոպայի առաջարկին, ԻԻՀ-ն ներկայացրել էի ր գրավոր պատասխանը, նշելով, որ եթե ԱՄՆ-ն իրատեսություն դրսևորի, համաձայնությունը կկայանա:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի պատասխանից պարզ է դառնում, որ տարաձայնությունները կենտրոնացած են հիմնականում երեք կետի վրա, որոնցից երկուսի դեպքում ԱՄՆ-ն ճկունություն է դրսևորել, սակայն դա պետք է ներկայացվի փաստաթղթի ետսքով:  Երրորդ կետը կապված է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի հետ և կախված է ԱՄՆ-ի իրատեսական դիրքորոշումից:

Վերոնշյալ երեք հարցերը հանգամանորեն քննարկվել են ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, և երեքշաբթի առավոտյան Իրանի դիրքորոշումները գրավոր կերպով տրամադրվել են Եվրամիությանը՝ որպես բանակցությունների համակարգող։

Իրանի բանակցող թիմի խորհրդական  Մուհամմեդ Մարանդին Twitter-ում հայտարարել է, որ Իրանը հայտնել է իր մտահոգությունները, և  մնացած հարցերի լուծումն այնքան էլ դժվար չէ։

Նա նշել է, որ այդ մտահոգությունները կապված են ՀԳՀԾ-ի նկատմամբ արևմտյան կողմերի անհավատարմության հետ և հավելել. «Չեմ կարող ասել, որ համաձայնություն ձեռք կբերվի, բայց մենք ավելի մոտ ենք համաձայնության, քան նախկինում»։