Օգոստոս 16, 2022 12:15 Asia/Tehran
  • Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար. Ժամանակակից աշխարհում նոր տեխնոլոգիաները դարձել են ուժի խորհրդանիշ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Այսօրվա աշխարհում ժամանակակից գիտությունն ու տեխնոլոգիան դարձել են ուժի խորհրդանիշ»:

Նշելով, որ այսօր սոցիալական կապիտալների հետ մեկտեղ ներկայացվում են ուժի դրսևորումներն ու բաղադրիչները, Մոհամմեդ Էսլամին հավելել է.«Այսօր վառելիքի արտադրության ամբողջական ցիկլը և ատոմային ոլորտը դիտարկվում են որպես ուժ»։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է. «Բարեբախտաբար, վերջին տարիներին համագործակցության ու ջանքերի արդյունքում, ինչպես նաև Իրանի Իսլամական խորհրդարանի «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքի ազդեցությամբ ամրապնդվել է Իրանի հավասարակշռությունը և զսիչ ուժը ՀԳՀԾ-ի բանակցություններում և Իրանի Իսլամական Հանրապետությունը պահանջում է կատարել հանձնառությունները և չեղարկել պատժամիջոցները»:

1-ին և 6-րդ սերնդի ցենտրիֆուգների շահագործմամբ ուրանի հարստացման կարողությունների ավելացման ոլորտում Իրանի միջուկային նոր առաջընթացը կարևոր քայլ է համարվում Իրանի միջուկային խաղաղ կարողությունը խթանելու ոլորտում: