Օգոստոս 16, 2022 17:16 Asia/Tehran
  • «Հիշարժան այցելություններ» հաղորդաշարը հեռարձակվել է Իրանի հայերեն ռադիոժամի եթերում

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի` քրիստոնյա նահատակների ընտանիքների հետ հանդիպումների թեմայով «Հիշարժան այցելություններ» ռադիոհաղորդաշարը հեռարձակվում է Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների հայերեն ռադիոյի եթերում։

Իրանի ազգային լրատվամիջոցի հասարակայնության հետ կապի վարչության հաղորդման համաձայն, «Հիշարժան այցելություններ» հաղորդաշարը Զահրա Ղորբան Ասգարիի հեղինակած «Քրիստոսը Ղադրի գիշերը» գրքից է, որը պատմում է Իրանում հայ և ասորի նահատակների հարազատների հետ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հանդիպումների մասին։

Քսանվեց մասից բաղկացած  հաղորդաշարը հեռարձակվում է երկուշաբթի օրերին Հայերեն ռադիոյի եթերում:

Իրանցի քրիստոնյաները հիմնականում հայեր և ասորիներ են և հարյուրավոր տարիներ ապրում են Իրանում։ Այս սիրելիներն իրենց համարում են իրանցիներ, Իրանի մի մասնիկը և ընդհանուր առմամբ հարյուրից ավելի նահատակներ են զոհաբերել երկրին։

Նկատի ունենալով նահատակների բարձր արժեքը և նրանց նկատմամբ հարգանքի և հատուկ ուշադրության անհրաժեշտությունը, գերագույն առաջնորդը առանձնահատուկ հոգատարություն է ցուցաբերել այս ընտանիքների նկատմամբ և այս տարիների ընթացքում կազմել է իր կանոնավոր ժամանակացույցը՝ այցելելու նրանց տները և հայտնելու իր սերն ու ուշադրությունը, և դեմ առ դեմ զրուցելու նահատակների ընտանիքների հետ։

«Հիշարժան այցելություններ» վերնագրով հաղորդումների այս շարքի հեռարձակումը հայկական ռադիոյով, մի կողմից ռադիոյի ունկնդրին ծանոթացնում է մեծարգո առաջնորդի բնավորության, բարքերի և  լուսավոր իրականության հետ, որն արմատավորված է մարգարեական և ալավիական ուսմունքներում, իսկ մյուս կողմից, ներկայացնում է քրիստոնյա հայրենակիցներին, ովքեր բարդ իրավիճակում իրենց հայրենակիցների կողքին կատարել են իրենց պարտքը՝ պաշտպանելով իրենց հողը՝ իսլամական Իրանը։

Հայերեն ռադիոժամի «Հիշարժան այցելություններ» հաղորդումը հեռարձակվում է ամեն երկուշաբթի երեկոյան՝ Թեհրանի ժամանակով ժամը 20:30-ին։ Հաղորդաշարի պրոդյուսերն է՝ Մորթեզա Ահմադին և հաղորդավարներն են՝ Կարինե Ռաթևոսյանն ու Արտույտ Զոհրաբյանը։

Այս հաղորդումը հեռարձակումից անմիջապես հետո, տեղադրվում է ռադիոյի կայքում՝ https://parstoday.com/hy հասցեով։

Պիտակ