Օգոստոս 16, 2022 17:50 Asia/Tehran
  • Կասպից ծովում մեկնարկել է նավագնացության կոնտեյներային կանոնավոր գծերի աշխատանքը

Գիլան նահանգի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Կասպից ծովում մեկնարկել է նավագնացության կոնտեյներային կանոնավոր գծերի աշխատանքը:

Գիլան նահանգի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Հոսեյն Յունեսին ասել է.<Կատարված պլանավորման համաձայն Իրանի Էնզելի, Էմիրաբադ և Նոշահր նավահանգիստներից 9 նավեր բեռնափոխադրում կիրականացնեն Աստրախան, Օկտաո և Մախաչկալա նավահանգիստներ>: 

Յունեսին հավելել է.«Մինչ այժմ հյուսիսային նավահանգիստներում կոնտեյներային  գիծ գոյություն գործել և այս ծրագրի շնորհիվ ապրանքափոխադրման ծավալները կաճեն»:

Ըստ վիճակագրական տվյալների' անցյալ տարի, Իրանի ու Կասպից ծովի ափամերձ երկրների միջև ապրանքափոխադրման ծավալը կազմել է  շուրջ 3.5 մլրդ. դոլար:  Նախատեսվում է այդ ծավալը հասցնել  4 մլրդ. դոլարի: 

Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը Կասպից ծովի ափամերձ երկրներն են: