Օգոստոս 16, 2022 18:45 Asia/Tehran
  • Տարածաշրջանում տարանցիկ և հաղորդակցական ուղիների զարգացումը Իրանի առաջնահերթություններից է

Իրանի արտաքին գործերի նախարարության տնտեսական դիվանագիտության փոխնախարարն ընդգծել է միջանցքների կարեւորությունն Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական դիվանագիտության մեջ։

Մեհդի Սաֆարին Թուրքմենստանում «Ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտային դիվանագիտություն» համաժողովում տարածաշրջանում տարանցման և հաղորդակցման ուղիների ամրապնդումը համարել է Իրանի առաջնահերթություններից մեկը և հավելել. Իրանի ակտիվ և արդյունավետ ներկայությունը տարածաշրջանային և բազմակողմ նախաձեռնություններում՝ խթանելու տարածաշրջանային և արտատարածաշրջանային փոխադրումներն այդ պատճառով է։

Ըստ Սաֆարիի՝ աշխարհի դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներից 8 երկրներ (Աֆղանստան, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն ունեն Իրանի հետ։

Իրանի Իսլամական խորհրդարանի գիտահետազոտական ​​կենտրոնի ղեկավար Բաբաք Նեգահդարին Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մինչ այժմ նավթի և գազի ոլորտում լավ պայմանավորվածություններ և Սուափի համաձայնագրեր են կնքվել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև, որոնք արդյունավետ են երկու երկրների դեմ պատժամիջոցների չեզոքացման ոլորտում։

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջագարյանն ասել է, որ Իրանի տարածքով հյուսիսային և հարավային միջանցքների ստեղծումն ու ամրապնդումն իրականացվում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Պիտակ