Օգոստոս 17, 2022 08:19 Asia/Tehran
  • Մարանդի. Բանակցությունների նպատակներից մեկը համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում փոխհատուցման չափերի մեծացումն է

Իրանի միջուկային բանակցային թիմի խորհրդականը հայտարարել է, որ բանակցությունների նպատակներից մեկը համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում փոխհատուցման չափերի մեծացումն է:

Մուհամեդ Մարանդին Ալ-Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ապագայում ԱՄՆ-ի կողմից ցանկացած համաձայնագրից դուրս գալու համար բարձր գին վճարելն  անհրաժեշտություն է, քանի որ այդպիսով ամրապնդվում է համաձայնագրին հավատարիմ մնալու հավանականաությունը, ինչը շահավետ է բոլոր կողմերի համար:

Նա նշել է, որ խոսքը վերաբերվում է միջուկային, տնտեսական, իրավական ու քաղաքակյան երաշխիքներին:

Մարանդին ասել է, որ տնտեսական երաշխիքների միջոցով Իրանը նպատակ ունի  պաշտպանել արտասահմանյան ընկերություններին ամերիկյան պատժամիջոցների կիրառումից։