Օգոստոս 17, 2022 16:55 Asia/Tehran
  • Իրանցի սահմանապահները  վերահսկում են երկրի սահմանները

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ուժերի հրամանատարը հայտարարել է.« Իրանի սահմանապահներն արդյունավետ կերպով իրականացնում են սահմանների վերահսկման և կառավարման առաքելությունը»։

Չորեքշաբթի օրը, Իրանի զինված ուժերի դատական ​​կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ասել է. «Սահմանապահները Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի աչալուրջ աչքերն են և վերահսկում և կառավարում են սահմանները»:

Երկրի սահմանապահ զորքերի հրամանատարը, ներկայացնելով սահմանային անվտանգության վերջին իրավիճակը և ապրանքների մաքսանենգության, թմրամիջոցների, ահաբեկչական խմբավորումների և զինված հանցագործների դեմ պայքարում սահմանապահների ջանքերի մասին զեկույցը, հավելել է. «Սահմանապահներն ամենադժվար աշխարհագրական պայմաններում պաշտպանում և վերահսկում են երկրի սահմանները և հանդիսանում են իսլամական Իրանի պաշտպանները»։

Ընդգծելով, որ սահմանապահները պատասխանատու են սահմանամերձ շրջանների բնակչության իրավունքների պաշտպանության համար, գեներալ Գուդարզին ասել է. «Սահմանապահը իրավական կարգավիճակ ունի, և սահմանապահների հիմնական պարտականություններից մեկը սահմանի բնակիչների իրավունքները պաշտպանելն ու հարգելն է»։