Օգոստոս 17, 2022 17:00 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. ԻՀՊԿ ռազմածովային ուժերն ակնառու զարգացում են գրանցել

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերն ակնառու զարգացում են գրանցել։

Գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին Մաշհադում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարների համաժողովում ասել է.«Վերջին չորս տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի առաջընթացին ու զարգացմանը, ինչը նապստել է երկրի զսպող ուժի աճին»:

Նա հավելել է. «ԻՀՊԿ նավատորմը, որը փայլուն հաջողություններ է գրանցել Պարսից ծոցում ԱՄՆ-ի ագրեսորներին դիմակայելու հարցում,  մեծ առաջընթաց է գրանցել  լողացող, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի  հզորության բարձրացման գործում»:

Գեներալ-մայոր Բաղերին ընդգծելով, որ չնայած պատժամիջոցներին և թծնամու առավելագույն ճնշմանը, Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորությունը մեծ է, հավելել է.«Իրանի ազգային շահերի պաշտպանության ոլորտում անվտանգությունը, որը մենք այսօր ունենք Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում, ավելի լավն է, քան անցյալ բոլոր պատմական ժամանակաշրջաններում»։