Օգոստոս 18, 2022 17:21 Asia/Tehran
  • Իրանի ռազմական հզորության ցուցադրումը Ռուսաստանի զենքի ցուցահանդեսում

Մոսկվայի «Պատրիոտ» ռազմական պուրակում մեկնարկել է ռազմատեխնիկական սպառազինության «Բանակ 2022» 8-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել են Իրանի և աշխարհի 35 երկրների հարյուրավոր ընկերություններ։

Հինգշաբթի օրը մեկնարկել է Ռուսաստանի ռազմատեխնիկական սպառազինությունների միջազգային ցուցահանդեսը։

Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպությանը ենթակա ընկերությունները «Բանակ 2022»» ցուցահանդեսում ցուցադրել են իրենց ռազմական վերջին ձեռքբերումները։

Իրանի Իսլամական Հանրապետության տաղավարը «Բանակ 2022» ցուցահանդեսի ամենամեծ տաղավարներից մեկն է և ներառում է հետախուզական, հարձակողական և  անօդաչու թռչող սարքեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, փրկարարական և մարտական ​​ուղղաթիռներ, թեթև կործանիչներ, ծանր հրետանի և թեթև զենքեր, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ, և ցուցադրվել են հակազրահային հրթիռներ, գիշերային տեսողության տեսախցիկներ և այլն։

Ռուսաստանի ռազմատեխնիկական ցուցահանդեսի անցկացմանը զուգահեռ տեղի է ունեցել 129 երկրներից ժամանած պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հանդիպումը՝ նպատակ ունենալով խորհրդակցել գլոբալ խնդիրների շուրջ։

Ռուսաստանի սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի համակարգողի տեղակալ բրիգադային գեներալ Ալի Աբդոլահին, Մոսկվայում Իրանի դեսպանը և Իրանի պաշտպանական պատվիրակության անդամները։