Օգոստոս 20, 2022 07:49 Asia/Tehran

Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարի ավագ խորհրդականը հայտարարել է. «Ռազմական տեխնիկայի արտադրության, մասնավորապես՝ նախագծման, տեխնոլոգիայի և բարձր առաջադեմ պահեստամասերի արտադրության տեսանկյունից Իրանն աշխարհի առաջատար հնգյակում է»։

Բրիգադի գեներալ  Շահրոխ Շահրամն Իրանի  Շիրազ քաղաքում ուրբաթօրյա աղոթքի քարոզներից առաջ ունեցած ելույթում հայտարարել է, որ Իրանը Փահլավիների ռեժիմի ժամանակ արտասահմանից ունեցած կախվածությունից այսօր հասել է մի մակարդակի, որ կարողանում է ռազմական արտադրանք արտահանել այլ երկրներ։

Նա նշել է. «Նախկինում իրականացվող  հակադարձ ճարտարագիտությունից և կրկնօրինակումից այսօր մենք հասել ենք շատ առաջադեմ տեխնոլոգիաների և մասերի արտադրության ու նախագծման, և դարձել այս ոլորտում հինգ առաջադեմ երկրներից մեկը»։

Նշելով, որ ԻԻՀ պաշտպանական ու ռազմական բյուջեն հարևան և տարածաշրջանային երկրների համեմատ շատ ցածր է, Շահրոխ Շահրամն ասել է. «Մեզ հաջողվեց նման բյուջեով դառնալ աշխարհի ամենաապահով երկիրը, քանի որ մենք ինքներս ենք իրականացնում ու ավարտում բոլոր աշխատանքները: Արդյունքում այսօր հասել ենք մի կետի, որ կարող ենք դիմակայել մի գերտերության, որի ռազմական բյուջեն հավասար է աշխարհի բոլոր երկրների ռազմական բյուջեներին»:

Պիտակ