Օգոստոս 20, 2022 08:05 Asia/Tehran
  • Իրանը պատրաստակամություն ունի ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել ՇՀԿ-ի հետ

Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում Շանհայի կազմակերպության անդամ երկրների հետ համագործակցելու ԻԻՀ պատրաստակամության մասին:

Ուրբաթ օրն Ուզբեկստանում անցկացված ՇՀԿ ՆԳ նախարարների չորրորդ հանդիպման ժամանակ,  նշելով, որ Իրանը  միջազգային ահաբեկչության զոհ է, Ահմեդ Վահիդին ընդգծել է, որ ԻԻՀ պատրաստ է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ

Նշելով, որ Իրանն ապաստան է տվել ավելի քան չորսուկես միլիոն աֆղանցի ներգաղթյալների, Վահիդին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է այս ոլորտում իր փորձը փոխանցել այլ երկրներին՝ Աֆղանստանի հետ կապված խնդիրները լուծելու համար»։

Նրա խոսքով. «Իրանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած ձև»։

Հանդիպման ավարտին,  Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնական անդամները ստորագրել են  եզրափակիչ հաղորդագրություն:

Շանհայի կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը  կկայանա մյուս ամիս՝  Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։

Պիտակ