Օգոստոս 20, 2022 08:12 Asia/Tehran
  • Իրանը լուսանկարներում - Արսանջանում Գոլնար ծառի ծաղկի բերքահավաքն է

Գոլնարը նռան արու ծառն է, որի ծաղիկները պտուղ չեն տալիս, բայց ունեն շատ թերթիկներ:

Ծառի ծաղիկը լայն կիրառություն ունի դեղագործության և ոկսմետիկ միջոցների արտադրության ոլորտներում:

Չորացրած ծաղիկների միջին բերքը մեկ հեկտարից կազմում է մոտ 1300 կիլոգրամ: Այս տարի նախատեսվում է Ֆարս նահանգի Արսանջան քաղաքի այգիներից  հավաքել ավելի քան 40 տոննա չոր ծաղիկ։

Այս ծառը հեշտությամբ հարմարվել է քաղաքի կլիմայական պայմաններին, ունի  ջրի ցածր պահանջ, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ դիմադրողականություն,  շուտ է բերք տալիս, երկար է ապրում և ապահովում է տնտեսապես արդարացված եկամուտ:

 

Պիտակ