Օգոստոս 20, 2022 08:35 Asia/Tehran
  • Գեներալ  Սալամի. Արևմտյան ափը զինվում է՝ սիոնիստներին դիմակայելու նպատակով

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ կռիվը տեղափոխվել է Հորդանան գետի Արևմտյան ափ, հավելելով, որ այդ տարածքը զինվում է՝ սիոնիստներին դիմակայելու նպատակով

Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների պահպանման և հրապարակման գրասենյակի հետ զրույցում, գեներալ Սալամին ասել է, որ պաղեստինյան շարժումը ժամանակի ընթացքում զգալիորեն աճել և հասունացել է՝ հավելելով, «Ինչպես Գազան, այնպես էլ Արևմտյան ափը զինվում է»:

Գեներալ-մայոր Սալամին նշել է, որ պաղեստինցիներն իրենց պայքարում հասել են մի մակարդակի, որ կարող են թիրախավորել սիոնիստների կողմից գրավված հողերի ցանկացած հատված։

Ի պատասխան այն հարցին, թե ինչու է Գազայի վերջին պատերազմին մասնակցել դիմադրության միայն մեկ խումբ, Սալամին ասել է, որ սիոնիստները նպատակ ունեն  Պաղեստինը բաժանել առանձին և կապ չունեցող ջիհադիստական ​​ստորաբաժանումների, որպեսզի դիմադրությունը չկարողանա գործել միասնական ճակատով, սակայն «Իսլամական ջիհադն» իրականացրեց մի գործողություն, որն անվանվեց «ճակատների միասնություն»: