Սեպտեմբեր 19, 2022 17:28 Asia/Tehran
  • ԻԻՀ խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը հայտարարեկ է որ Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։

Վահիդ Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն  հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է.«Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է  վերջին զարգացումները»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ ձագանքի  կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է:  

 

Պիտակ