Սեպտեմբեր 22, 2022 08:11 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի հարկադրական և միջամտողական քաղաքականության դեմ Իրանի դիրքորոշմանն ասել է. «Իրանը հետամուտ է լինելու ԱՄՆ նախկին նախագահի հրամանով գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործով արդարության հաստատմանը»։

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ տարեկան նստաշրջանում ունեցած ելությում,  Էբրահիմ Ռայիսին նշել է, որ արդարությունը որպես աստվածային արդարություն հստատելու ցանկություն, առկա է բոլորի մեջ: 

Նա հավելել է. «Իրանն աշխարհում արդարության հաստատման կողմնակից է, քանի որ արդարությունը միավորող է, իսկ ճնշումը` պատերազմ ստեղծող»

Ընդգծելով, որ Իրանը հավատում է մարդկության ընդհանուր ճակատագրին, Ռայիսին նշել է. «Այն երկիրը, որը պահանջում է արդարություն, բայց աջակցում է ահաբեկիչներին, պետք է ամաչի մարդկության, ազատության և արդարության դիմաց: Մարդու իրավունքներից վեր ազգերի իրավունքներն են, որոնք հեշտությամբ ոտնահարվում են գերտերությունների կողմից»:

 

Ներկաներին ցույց տալով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարն ԻԻՀ նախագահն ասել է. «Միացյալ Նահանգների նախկին նախագահի հանցագործության արդար հետաքննությունը ծառայություն է մարդկությանը»։

Խոսելով Իրանի գիտական, տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացների մասին և նշելով, որ այսօր աշխարհին անհրաժեշտ է ուժեղ Իրան, Ռայիսին հավելել է. «Հին աշխարհը, որտեղ գերիշխում էին միակողմանիությունը, գերիշխանությունը, բարոյականության և առաքինության բացակայությունը, աղքատության և խտրականության աճը, բռնութունը և միջազգային կազմակերպությունների օգտագործումը որպես ճնշման գործիք անկախ երկրների նկատմամբ, այլևս կորցրել է իր օրինականությունը և անկում է  ապրում»:

ԻԻՀ նախագահը նշել է. «Քաղաքական էթիկայի ոտնահարումը և   միակողմանի գործողոթյունները մարտահրավեր են ստեղծել մարդկության  ճանապարհին, և չկա այլ տարբերակ, քան բազմակողմանիության և աստվածային մարգարեների ուսմունքների շուրջ միավորվերը՝ նոր գլոբալ սպառնալիքներին դիմակայելու համար»:

Նշելով, որ Իրանը ճնշումների վրա հիմնված հարաբերությունները չի հանդուրժում և կանգնած է իր ժողովրդի իրավունքների կողքին, Ռայիսին հավելել է. «Արդարության վրա հիմնված տրամաբանությունը հզոր է և կառավարում է սրտերը, իսկ տրամաբանություն չունեցող երկիրը դիմում է օկուպացիայի, ռազմական միջամտության, քարոզարշավի և ընտրովի վերաբերմունքի և շատ այլ վայրագությունների»:

Նշելով, որ հեգեմոնիան և սառը պատերազմի ոգին մտահոգում են աշխարհին՝ սպառնալով նոր անկարգություններով, ԻԻՀ նախագահն ասել է. «Արդարություն հաստատելու աշխարհի ժողովուրդների ցանկությունն աճել է»:

ԻԻՀ նախագահի խոսքով. «Դիմադրության դոկտրինն  արդարություն հաստատելու ժողովուրդների վճռականության բացահայտ դրսևորումն է, սակայն  միակողմանիությունը ձգտում է հետ պահել երկրներին իրենց ուղիղ ճանապարհից»։

Նա ասել է. «Ամերիկացիները թույլ չեն տալիս երկրներին ոտքի կանգնել: Նույնիսկ այս երկրի բարեկամները լավ վիճակում չեն: Այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, այն ամենի հայելային արտացոլումն է, ինչ տեղի է ունեցել Ասիայում անցած տասնամյակներում»։

ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեան տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 20-ից 26-ը՝ կազմակերպության Մանհեթենում (Նյու Յորք)՝ գտնվող կենտրոնակայանում։

ԳԱ նստաշրջանն այս տարի անց է կացվում  Covid-19 համավարակից հետո առաջին անգամ:

Պիտակ