Սեպտեմբեր 22, 2022 12:11 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի. Չենք հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն և չենք լռի այդ կապակցությամբ

ԻԻՀ-ի զինված ուժերի ԳՇ-ի պետը շեշտել է.«Չենք հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն և Ադրբեջանին ու Հայաստանին հորդորում ենք հակամարտությունը կարգավորել բանակցային ճանապարհներով»:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումներին, բրիգադի գեներալ Մոհամմեդ Բաղերին շեշտել է.«Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, բախումներ ու պատերազմ և դրա դիմաց լուռ չի մնա»:

Հինգշաբթի օրը, Թեհրանում Սրբազան պաշտպանության շաբաթվա  կապակցությամբ Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի սրբավար դամբարանի մոտ կայացած ԶՈՒ շքերթում, Բաղերին հավելել է.«Իրանի ժողովուրդը միշտ ապացուցել է, որ խաղաղատենչ ժողովուրդ է»:

Նա ասել է.«Իրանի ռազմական հզորությունը միայն պաշտպանության համար է, և այս զսպող ուժը ստեղծել է կայունություն, որը հիմք է հանդիսացել երկրի համակողմանի առաջընթացի համար, ինչի համար մենք պարտական ​​ենք թշնամիներին դիմակայելու հարցում այս ազգի զավակների դիմադրությանն ու կանգունությանը»:

Նշելով, որ Իրանը Պարսից Ծոցի հարավային ափամերձ երկրներից ակնկալում է զգոն լինել սիոնիստների սադրանքների նկատմամբ, գեներալ Բաղերին ասել է.«Սիոնիստների ներկայությունը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը: Մեր հետախուզությունը վերահսկում է նրանց բոլոր տեղաշարժերը, և եթե վտանգ զգանք, միաժամանակ կբախվենք Սիոնիստական ​​ռեժիմի տարրերի և նրանց աջակիցների հետ»։