Սեպտեմբեր 22, 2022 15:59 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի չորս ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սուրբ պաշտպանության շաբաթվա կապակցությամբ զինված ուժերի շքերթում ցուցադրել են իրենց նորագույն զինտեխնիկան։

َԹեհրանում այսօր հինգշաբթի, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային, պաշտպանական, օդային և ծովային ստորաբաժանումների ներկայությամբ Սուրբ պաշտպանության շաբաթվա առիթով շքերթ է տեղի ունեցել Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ։ 

Բանակի ցամաքային զորքերի շքերթում ցուցադրվել են Mohajer 6, Mohajer 4, Mohajer Novin, Yasir, Arash, Ababil 4 և Raad 85 անօդաչու սարքերը։

Ցուցադրվել են նաև Ghaem 1 և Ghaem 5 ռումբերը:

Շքերթին մասնակցել են Kian +600, Kian 500, Kian 6x6 մարտավարական հրաձիգները, Սայադ զինատեսակը, Ռուիան Թան և Զոլֆաղար երորտ սերնդի տանկերը և թիամ զինտեխնիկան։

ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի Ռեզվան երկիր-երկիր բալիստիկ հրթիռը նույնպես առաջին անգամ ցուցադրվել է շքերթի ժամանակ:

Զինված ուժերի շքերթի արարողության շրջանակում բանակի հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին սուրբ պաշտպանության շաբաթվա մեկնարկի կապակցությամբ ասել է. «Մենք անօդաչու սարքերի ոլորտում տեխնոլոգիայի առաջնագծում ենք»։

Գեներալ մայոր Սալամին «Ռեզվան» հրթիռի մասին ասել է. «Այս հրթիռը առաջադեմ, բալիստիկ և դիպուկ է, որը Երկինք է ներթափանցում ձայնի արագությունից ութ անգամ ավելի արագությամբ։

Բանակի ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Քյոմարս Հեյդարին ասաց. «ԻԻՀ հզոր զինված ուժերը հասել են պատրաստության և ինքնաբավության գագաթնակետին, և մենք ռազմավարական զենքի արտադրության մեջ օտարերկրացիների կարիքը չունենք»: