Սեպտեմբեր 23, 2022 07:46 Asia/Tehran

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի քաղաքականությունը ո՛չ դեպի Արևելք է ուղղված և ո՛չ դեպի Արևմուտք: Մենք մեր քաղաքականությունը որևէ ուժի ճնշմամբ չենք սահմանում»:

Նյու Յորքում մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպխման ժամանակ, Ռայիսին ասել է. «Այսօր մարդկային հասարակությունը տառապում է բռնատիությունից և այն երկրների քայլերից, որոնք ցանկանում են իրենց քաղաքականությունը պարտադրել հասարակություններին՝ հանուն ռազմական հզորության և փողի»։

Պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրների մասին հարցին, Ռայիսին ասել է. «Քննարկվող համաձայնագիրը կայուն չի լինի, եթե երաշխքիային հարցերը չլուծվեն և Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ սպառնալիքի տակ լինի»։

Երաշխիքներ պահանջելու պատճառների վերաբերյալ հարցին Ռայիսին պատասխանել է. «Դա պայմանավորված է ԱՄՆ-ի նախկին գործողություններով: Նրանց քայլերի նկատմամբ վստահություն չկա: Իսկ համաձայնագիրը պետք է լինի իրական և հուսադրող»:

Ի պատասխան ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին հարցին՝ Ռայիսին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է օգտվել այս կազմակերպության հնարավորություններից և կարողություններից հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում»։

Հարցին, թե արդյոք Իրանը չի՞ պատրաստվում բողոքի հայց ներկայացնել Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման դեմ՝ 17 հազար իրանցիների սպանության համար, Ռայիսին պատասխանել է. «Այս խմբավորումն այնքան շատ հանցագործություններ է կատարել, որ հայտնվել է եվրոպական ահաբեկչական կազմակերպության սև ցուցակում։ Ի՞նչ եղավ հիմա, երբ արևմտյան և ամերիկյան երկրները կրկին համագործակցեցին այս խմբի հետ և իդրա անդամներին տեղ տվեցին իրենց տարածքում»:

Մահսա Ամինիի մահվան և դրա հետևանքների մասին հարցին ի պատասխան Ռայիսին ասել է. «Գործով նախաքննություն է ընթանում և վերջնական որոշումն այն մասին թե ի՞նչ է կատարվել աղջկա հետ և արդյոք դա անզգուշությա՞ն հետևանք է եղել, կկայացնեն իրավապահ մարմինները»:

Ուկրաինական պատերազմի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին Ռայիսին ասել է. «Պատերազմը պետք է ավարտվի, քանի որ բոլոր վեճերը կարող են լուծվել երկխոսության միջոցով։ Իրանը պատարստ է հակամարտող կողմերի միջև միջնորդ դառնալ»:

Սիոնիստական ռեժիմի հետ տարածաշրջանի որոշ երկրների հարաբերությունների և այս հարցում Իրանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան Ռայիսին ասել է.«Սիոնիստական ​​ռեժիմի հետ որոշ երկրների հարաբերությունների կարգավորումն անվտանգություն չի ապահովի»: