Սեպտեմբեր 23, 2022 11:42 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ցանկացած թշնամանք և խտրականություն

Անդրադառնալով արևմտյան երկրների կողմից ազատության պատրվակով իսլամաֆոբիայի ու ատելության տարածման ուղղությամբ տարվող ջանքերին, Իրանի ԱԳ նախարարության իրավական ու միջազգային հարցերով տեղակալը շեշտել է.«Կրոնական փոքրամասնությունների հատկապես մուսուլմանների նկատմամբ ցանկացած թշնամություն և խտրականություն կհանգեցնի բռնության ու ծայրահեղականության տարածման»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, 80 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ տեղի ունեցած էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հռչակագրի ընդունման 30-ամյակին նվիրված հանդիպմանը, Ռեզա Նաջաֆին ասել է.«Անկախ լեզվից և ռասայից իրանցիները մեկ ազգ են»։

Նաջաֆին հավելել է, որ ինքը մի երկրի ներկայացուցիչ է, որը կազմված է տարբեր մշակույթներից, դավանանքներից, ազգություններից ու լեզուներից, և առաջնորդվելով իսլամի ճշմարիտ ուսմունքներով ու ներշնչված կրոնների միջև հանդուրժողականության երկարամյա պատմությունից, շահում է աբրահամական կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցությունից:

Անդրադառնալով փոքրամասնությունների իրավունքների ապահովման ուղղությամբ Իրանի կառավարության գործողություններին՝ Իրանի փոխարտգործնախարարն անդրադարձել է ԱՄՆ-ի միակողմանի և դաժան տնտեսական պատժամիջոցների բացասական ազդեցությանը և այն ներկայացրել որպես խոչընդոտ մարդկանց իրավունքների իրաման իրացում։

Նաջաֆին ասել է.«Փոքրամասնությունների իրավունքների ցանկացած պաշտպանություն չպետք է դառնա միջամտություն ինքնիշխանության և օրինական իրավունքներին և հակասի հռչակագրում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին: