Սեպտեմբեր 23, 2022 16:16 Asia/Tehran
  • Իրանը էլեկտրաէներգիա է արտահանելու Թուրքիա

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարը հայտարարել է. «Թուրքական կողմի ներդրումներով, առաջիկայում Վան քաղաքում հնարավոր կլինի Իրանի էլեկտրաէներգիան վաճառել Թուրքիային»։

ԻԻՀ տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել: ։

Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանն այն երկրների թվում են, որոնց հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնություն է կնքել էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման վերաբերյալ։

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը Թուրքիա կատարած իր մեկօրյա այցի ընթացքում Անկարայում հանդիպել և քննարկել է էներգետիկայի և բնական պաշարների ու Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարների հետ։

Մեհրաբյանն ասել է. «Ընդհանուր ջրերի և Արաքս գետի հարցերի վերաբերյալ որոշվել է ձևավորել մշտական ​​հանձնաժողով՝  գետի խնդիրները ուսումնասիրելու և երկու կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ բանակցելու համար»։

 

Պիտակ