Սեպտեմբեր 23, 2022 17:26 Asia/Tehran

Այսօր, Իսլամական Իրանի տարբեր քաղաքներում և Թեհրանում մարդիկ ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի երթ են կազմակերպել ընդդեմ անապահովության և անօրինական գործողությունների նկատմամբ։

Հինգշաբթի օրը Թեհրանում և Իրանի մի շարք քաղաքներում Մահսա Ամինիի մահվան պատրվակով բողոքողի ցույցի մասնակցած քաղաքացիները հարձակվել են պետական ​​և մասնավոր շինությունների և անվտանգության աշխատակիցների վրա: 

Այս անկարգությունների ժամանակ բողոքողների հարձակումներից զերծ չեն մնացել նաև փրկարարական, շտապօգնության և հրշեջ մեքենաները: Մինչ այս պահը վանսվել է շտապօգնության 61 մեքենա, վիրավորվել են մի քանի փրկարարներ, որոնք հոսպիտալացվել են:

 

 
Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի փոխանցմամբ՝ վերջին օրերին բողոքարարները վանսել են 23 հրշեջ մեքենա,  43 ավտոբուս, 54 կայան։

Մի խումբո ստիկաններ, ովքեր փորձել են կանխել հասարակական ունեցվածքի ոչնչացումը, նահատակվել են:

Չնայած անկարգություններին և հասարակական կարծիքի վրա ազդելու ընդդիմադիր լրատվամիջոցների ջանքերին, այսօր ողջ Իրանում իրավիճակը  հանգիստ է:

Ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները բողոքի երթ են կազմակերպել իսլամական Իրանի տարբեր քաղաքներում՝ դատապարտելու անկարգությունները։

Երթի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ և դատապարտել անապահովությունն ու անօրինական գործողությունները։

Քայլարշավի ավարտին ընթերցվել է Իրանի ժողովրդի մեծ ցույցի եզրափակիչ բանաձևը, որը դատապարտել է կրոնական սրբություններն ու նորմերը խախտող գործողությունները։

Պիտակ