Սեպտեմբեր 24, 2022 06:58 Asia/Tehran
  • Իրանը դեմ է տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխության

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Նյու Յորքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով հարավային Կովակսում տեղի ունեցած որոշ իրադարձությունների մասին լուրերին ու ապացույցներին, նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանումս ահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

Նա ասել է. «Իրանը պատրաստ է  Ադրբեջանի և Հայաստանի  իշխանությունների հետ խորհրդակցություններրի միջոցով  օգնել  տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»։

Հանդիպմանն Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադառնալով  երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրներին, ընդգծել է  երկկողմ խորհրդակցությունների և համագործակցության անհրաժեշտությունը:

Հերքելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները, Բայրամովն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը՝ ներտարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի հետ տարածքային և սահմանային վեճերի արագ լուծման հարցում։

Պիտակ