Սեպտեմբեր 24, 2022 07:28 Asia/Tehran
  • Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել են ԻԼԻՊ-ի անդամներ

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ իրավապահները ձերբակալել են ԻԼԻՊ-ի մի շարք անդամների:

Անվտանգության աղբյուրն ուրբաթ օրը Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում  նշել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են ԻԼԻՊ-ի մի խումբ ահաբեկիչների, որոնք դերակատարություն են ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բողոքի ցույցերում:

 

Երեք օր առաջ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ձերբակալվել էին  Քոմլե  և  Դեմոկրատ ահաբեկչական խմբավորումների մի շարք անդամներ, որոնք ղեկավարում էին անկարգությունները հրահրող խռովարարներին:

Ուրբաթ օրը կայացած աղոթքից հետո, Իրանի ժողովուրդը միաձայն դատապարտել է անկարգությունների մասնակիցների կողմից ստեղծված քաոսային իրավիճակն ու անապահովությունը:

 

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են դիմակայել թշնամիների սադրանքներին և թույլ չեն տա խաթարեկլ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը, ինչը հաստատվել է հազարավոր նահատակների և վետերանների ջանքերի արդյունքում:

Միաժամանակ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նախազգուշացրել է հակահեղափոխական խմբերին և նրանց ներքին գործակալներին, որ խիստ կարձագանքի ցանկացած ագրեսիայի և անապահովություն տարածելուն ուղղված գործողության:

Պիտակ