Սեպտեմբեր 24, 2022 17:59 Asia/Tehran
  • Թավրիզում կանխվել են  մոնաֆեղների և շահի ռեժիմի կողմնակիցների կողմից պայթյունների իրականացումը և բացահայտվել էորոշ  դեսպանատների դերը անկարգություններ կազմակերպելու մեջ

ԻՀՊԿ հետախուզական կազմակերպությունը հայտարարել է.-«Անվտանգության ուժերը կանխել են Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում ռումբ տեղադրելու մոնաֆեղների և շահի ռեժիմի կողմնակիցների ծրագիրը»։

Մահսա Ամինիի մահվան պատրվակով ապօրինի հանրահավաքներին զուգահեռ, մոնաֆեղները և շահի ռեժիմի գործակալները, ժողովրդին թիրախավորելու և այդ հանրահավաքներից առավելագույնս օգտվելու նպատակով, փորձել են  ինքնաշեն ռումբեր պայթեցնել Թավրիզի որոշ շրջաններում, սակայն  աշխարհազորի հետախուզական ուժերի զգոնության շնորհիվ, գործողությունը կանխվել է, իսկ կազմակերպիչները ձերբակալվել:  

Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին,  քննադատելով Իսլամական Հանրապետության անվտանգությունը խաթարելու  որոշ եվրոպական դեսպանատների փորձերը, ասել է,-«Նրանք փորձել են Մահսա Ամինիի մահը շահարկելով հուզել մարդկանց և իշխանության դեմ տրամադրել»։

Իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարելով, որ այս ընթացքում երկիր զենք մտցնելու բազմաթիվ փորձեր են արվել, որոնք կանխվել են հետախուզական ծառայությունների կողմից, Ահմադ Վահիդին հավելել է.«Ցավոք, անկարգությունների հեղինակները  վնաս են հասցրել պետական շինություններին ու հանրային գույքին, հրկիզել են  շտապօգնության մեքենաները, հարձակվել  հիվանդանոցների և բանկերի վրա»:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թեհրանում և Իրանի որոշ քաղաքներում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։

Իրանի իսլամակն Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նահատակ Դուստ Մոհամմադիի ընտանիքի հետ հեռախոսազրույցում, ցավակցություն հայտնելով այս պատվավոր նահատակի ընտանիքին, ընդգծել է երկրի անվտանգության դեմ թշնամիների հետ վճռական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Նահատակ Մոհամմադ Ռասուլ Դուստ Մոհամեդին սՄաշհադի սրբավայրը պաշտպանող մարտիկներից էր, ով նահատակության բարձր աստիճանի հասավ այս քաղաքում անցած մի քանի օրերի անկարգությունների ժամանակ։

Իրանի նախագահն ընդգծել է «բողոքի» և «կարգը և հասարակական անվտանգության խաթարման» միջև տարբերակման անհրաժեշտությունը։ Իսկ պատասխանատու կառույցներին հանձնարարցրեց երկրի ու ժողովրդի անվտանգության ու խաղաղության հակառակորդների հետ վճռականորեն վարվելու անհրաժեշտությունը։