Սեպտեմբեր 25, 2022 07:49 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Պաղեստինի օկուպացիայի խնդիրը կարող է լուծվել հանրաքվեով

Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Արևմտյան Ասիայում օկուպացիայի և երկարատև հակամարտության խնդիրը կարող է լուծվել Իրանի ներկայացրած ժողովրդավարական նախաձեռնության գործադրմամբ և հանրաքվեի միջոցով պաղեստինցիները կարող են որոշել իրենց ճակատագիրը»:

ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Պաղեստինի հարցի քննարկման նպատակով կայացած Չմաիվորման շարժման ԱԳ նախարարների նիստում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Միջազգային հանրության լռության և իրավապաշտպան կազմակերպությունների պասիվության ստվերում, Պաղեստինը հայտնվել է ծանր իրավիճակում և պաղեստինցիներն  ապրում են օկուպացիայի, շրջափակման, ագրեսիայի, էքսպանսիոնիզմի և դաժան քաղաքականության անմարդկային և անտանելի պայմաններում, որոնք նրանց պարտադրում է  Իսրայելի ռեժիմը»:

Նա նշել է. «Սիոնիստական ռեժիմը շարունակում է խախտել պաղեստինցիենրի իրավունքները, ներառյալ՝ կյանքի իրավունքը, լռության իրավունքը և աշխատանքի իրավունքը, ինչպես շարունակում է  ավանաշինության քաղաքականությունը, բռնի միգրացիան, գույքի և հողերի բռնազավթումը, այգիների և գյուղատնտեսական հողերի ոչնչացումն ու պաղեստինցի երիտասարդների ու երեխաների ձերբակալությունները»:

Պիտակ