Սեպտեմբեր 25, 2022 07:55 Asia/Tehran
  • Իրանն ավելացրել է արտահանումը դեպի ՇՀԿ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է դեպի ՇՀԿ անդամ երկրներ Իրանի արտահանման ծավալների ավելացման մասին։

Ալիռեզա Փեյման Փաքն ասել է. «Անցած տարի ՇՀԿ անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի, Պակիստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ առևտրային ոլորտի վերաբերյալ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել և Իրանի ակտիվ տնտեսական դիվանագիտության շնորհիվ, դեպի այդ երկրներ արտահանման ծավալներն աճել են»:

Փեյման Փաքը հավելել է. «Այս պահին մենք կարևոր քննարկումներ ունենք  իրավական և երաշխիքային հարցերի շուրջ»:

Պիտակ