Սեպտեմբեր 25, 2022 08:06 Asia/Tehran
  • Քանանի. Իրանի ինքնիշխանությունը խախտելու փորձերն անպատասխան չեն մնա

Արձագանքելով Իրանի կապի ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թուլացնելու ԱՄՆ կառավարության որոշամանն, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանի ինքնիշխանությունը խախտելու ջանքերն անպատասխան չեն մնա»։

Նասեր Քանանին շաբաթ օրը Twitter-ում  արած գարռման մեջ նշել է. «ԱՄՆ-ն ​​միշտ փորձել է խաթարել Իրանի անվտանգությունն ու կայունությունը, և, իհարկե անարդյունք»:

Նա նշել է. «Կապի ոլորտի պատժամիջոցները թուլացնելով և մյուս կողմից առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակելով, ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի  վերաբերյալ իր նպատակներին»:

SpaceX-ի տնօրեն Իլոն Մասկը վերջերս խնդրել է ԱՄՆ կառավարությանը հեշտացնել Իրանում առանց արբանյակային հսկողության ինտերնետ գործարկելու գործընթացը՝ չեղարկելով կապի սարքավորումների ոլորտում սահմանված որոշ պատժամիջոցներ։

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ այդ ոլորտում կիրառվող սարքավորումները հակաիրանական պատժամիջոցների ցուցակում ներառված չեն:

 

Պիտակ