Սեպտեմբեր 25, 2022 11:51 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Ամերիկացիները վերջին օրերին ուղերձ են հղել և համաձայնագիրը կախված է Վաշինգտոնի բարի կամքից

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է. «Ամերիկացիները վերջին օրերին ուղերձ են հղել, որ ունեն համաձայնության հասնելու կամք, և մենք նրանց ասել ենք, որ դրսևորեն բարի կամք՝ համաձայնության գալու համար։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում IRNA-ի և Իրանի ռադիոհեռուստատեսության լրագրողներին տված հարցազրույցում այլ երկրների արտգործնախարարների հետ իր հանդիպումների քննարկման թեմաների մասին ասել է. «Այլ երկրների հետ մեր բանակցություններն ու խորհրդակցությունները վերաբերվում են պատժամիջոցների վերացմանըն»։

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Մեր թիմը և Նյու Յորքի մեր գործընկերները բանակցություններ են վարել Եվրամիության ներկայացուցչի և ՀԳՀԾ-ի բանակցություններին առնչվող երկրների հետ, և վերջին երկու օրերին տարբեր կողմերի հետ ունեցած բանակցություններում այս հարցը եղել է հիմնական օրակարգերից մեկը»։

Նա նշել է. «Ամերիկյան կողմը  վերջին օրերին ասել է, որ ունի համաձայնության հասնելու համար անհրաժեշտ և բարի կամք, և մենք նրանց հորդորել ենք բարի կամք դրսևորել համաձայնության հասնելու համար»։