Սեպտեմբեր 26, 2022 17:46 Asia/Tehran
  • Իրանի փոխարտգործնախարար.«Դեղորայքը շրջափակողները ինչպես են կարող մտահոգված լինել Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին»

Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարն ասել է.«Դեղորայքը շրջափակողները ինչպես են կարող մտահոգված լինել Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին»:

Երկուշաբթի օրը, թվիթերյան գրառման մեջ, անդրադառնալով Եվրամիության մարդու իրավունքների երկակի ստանդարտներին, Ալի Բաղերի Քանին գրել է.«Եվրոպական երկրները, որոնք հրաժարվում են դեղորայք տրամադրել Իրանին և անմեղ երեխաների մահվան պատճառ են դառնում, ինչպե՞ս են կարող մտահոգվել Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին»:

Բաղերի Քանին գրել է.«ԱՄՆ-ի կամայական պատժամիջոցների և Իրանի անմեղ ժողովրդի իրավունքների ընդարձակ խախտման նկատմամբ Եվրամիության խլացնող լռությունը, վկայում է այդ կառույցի երկակի ստանդարտների մասին»:

Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարն ասել է.«Եվրոպական երկրները, որոնք նույնիսկ հրաժարվում են դեղորայք և վիրակապ տրամադրել թիթեռի հիվանդությամբ տառապող երեխաների տառապանքներն ու անվերջանալի ցավերը նվազեցնելու համար և այդ անմեղ երեխաների մահվան պատճառ են դառնում,  ինչպես են կարող անհանգստանալ Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին»:

Եվրամիության պաշտոնատարները Սպիտակ Տան քաղաքականությունների հետ քայլ պահելով, լռում են Իրանի քաղաքացիների կյանքի վրա պատժամիջոցների բացասական հետևանքների կապակցությամբ: