Սեպտեմբեր 26, 2022 18:14 Asia/Tehran
  • Ամիր Սայարի. Իսլամական Հանրապետության տարածքների ինքնիշխանության պահպանումը Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալը բաց ջրերում բանակի նավատորմի ներկայությունը Իրանի հեղինակության ցուցիչը համարելով ասաց.«Իսլամական Հանրապետության տարածքային ինքնիշխանությունը բանակի և զինված ուժերի կարմիր գիծն է»:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին երկուշաբթի օրը Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքում ավելացրել է.«Թշնամին պետք է իր մտքից հանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու գաղափարը, որովհետև Իրանի ռազմական ուժերը համարժեք պատասխան կտան իմպերիալիզմին»:

Անդրադառնալով բաց ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ազդեցությունը նվազեցնելու թշնամու փորձին՝ ծովակալ Սայարին հայտարարել է.«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական նավատորմը հզոր ներկայություն ունի տարածաշրջանում և բաց ջրերում, և այս առումով ազգային շահերը պաշտպանելու նպատակով ուղեկցել է հինգ հազար նավ»:

Ընդգծելով, որ բանակի ռազմածովային ուժերը իրանական նավթատարներին ուղեկցելու համար այլ ուժի կարիք չունեն, նա ասաց.«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական նավատորմը ներկա է հեռավոր ծովերում և Կարմիր ծովում և պաշտպանում է իրանական նավթատար նավերը»: