Սեպտեմբեր 27, 2022 11:13 Asia/Tehran
  • Մուհամմեդ Էսլամին հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հանդիպել և խորհրդակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 66-րդ տարեկան գլխավոր համաժողովը՝  կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի 66-րդ տարեկան համաժողովում ասել է. «Իրանն ակնկալում է, որ իր հեղինակությունը պահպանելու համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը թույլ չի տա որոշ անդամների՝ հնացած մեղադրանքներ հնչեցնել Իրանի դեմ»:

Էսլամին նշել է, որ կեղծ մեղադրանքների գործը փակվել է 2015 թվականին և չպետք է նորից բացվի տարբեր պատրվակներով։

Հայտարարելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է խուսափի ոչ հավաստի աղբյուրների անհիմն տեղեկատվության վրա հիմնվելուց, Էսլամին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ պատրաստ է կառուցողական փոխգործակցության։

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մուհամմեդ Էսլամին երկուշաբթի օրը Վիեննայում հանդիպել է  Ռաֆայել Գրոսիի հետ: 

Գրոսսին ավելի վաղ ասել էր. «Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ՝ մնացած հարցերը լուծելու համար»։

Պիտակ