Սեպտեմբեր 27, 2022 15:55 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Մենք պատրաստ ենք պատասխանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարցերին

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Մենք պատրաստ ենք պատասխանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարցերին, սակայն գործակալությունը պետք է գործի տեխնիկապես»:

«Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի հետ զրույցում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կենտրոնանա իր պատասխանատվության և տեխնիկական պարտականությունների վրա, մենք կամրապնդենք համագործակցությունը գործակալության հետ»։

Իրանի արտգործնախարարը հավելել է.«ԱՄՆ-ն  ​​և եվրոպական երեք երկրները սխալ  քայլ արեցին:  Այն դեպքում երբ մենք բանակցում էինք, նրանք ներկայացրեցին հակաիրանական բանաձևը»։

Ամիր Աբդոլլահյանը  նշել է.«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի խնդիրն այն է, որ նա քաղաքականացնում է հարցերը»:

Ռուսաստանի հետ Իրանի պաշտպանական համագործակցության վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Մենք պաշտպանական համագործակցություն ունենք, բայց ուկրաինական պատերազմում  կողմերից ոչ մեկին  չենք աջակցում և դեմ ենք պատերազմին»: