Սեպտեմբեր 27, 2022 16:39 Asia/Tehran
  • Իրանի նավթային դիվանագիտությունն Արևելյան Ասիայում. Ճապոնական խոշոր նավթագազային ընկերությունները հրավիրվել են Իրան ներդրումներ կատարելու համար

Իրանի 13-րդ կառավարության էներգետիկ դիվանագիտության շրջանակում, Իրանի նավթի նախարարը հանդիպել և խորհրդակցել է ճապոնական խոշոր նավթագազային ընկերությունների հետ։

Ջավադ Օջիի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրը  ժամանել է Տոկիո  մասնակցելու մի քանի նիստերի և խորհրդակցելու ճապոնական խոշոր ընկերությունների հետ: 

Օջին սեղմ հանդպումներ է ունեցել  Ճապոնիայում։ Նա հանդիպել է ճապոնական խոշոր նավթագազային ընկերությունների, այդ թվում՝ Inpex-ի, Eneos -ի, Yamamoto-ի, Fuji Oil-ի, Mitsubishi-ի և Marubeni-ի գործադիր տնօրենների հետ: Հանդիպմանը կողմերը խորհրդակցել են Իրանի նավթային արդյունաբերության ոլորտում  ներդրումային հնարավորությունների,  համագործակցության, տեխնոլոգիաների և էներգակիրների առևտրի  շուրջ: 

ԻԻՀ-ի կառավարության անունից Իրանի նավթի նախարարը մասնակցել է նաև Ճապոնիայի նախկին նախագահ Սինձո Աբեի հիշատակին նվիրված արարողությանը։

Երկուշաբթի օրն Ասիական կանաչ գործընկերության  (AGGPM) նախարարական հանդիպմանը ժամանակ Օջին հայտարարել է.«Նավթի և գազի ընդհանուր պաշարներ ունենալու առումով  աշխարհում առաջին տեղն զբաղեցնող և  էներգիա արտադրող ամենակարևոր երկիր՝ ԻԻՀ-ի նկատմամբ  սահմանված միակողմանի և դաժան պատժամիջոցները վտանգել են  աշխարհի և տարածաշրջանի  էներգետիկ  անվտանգությունը»: 

Պիտակ