Սեպտեմբեր 28, 2022 11:57 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանն այն վայրը չէ, որտեղ որևէ մեկը կարող է հեղաշրջում կամ գունավոր հեղափոխություն իրականացնել

Դիմելով ԱՄՆ պաշտոնյաներին, ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանն այն վայրը չէ, որտեղ որևէ մեկը կարող է հեղաշրջում կամ գունավոր հեղափոխություն իրականացնել և երկրում ռեժիմի փոփոխություն տեղի չի ուեննա:

Ամերիկյան ազգային ռադիոյին  տված հարցազրույցում, պատասխանելով Մահսա Ամինիի մահվան մասին հարցին, Ամիր Աբդոլլահյյանն ասել է. «Նման դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Ամեն տարի նման տասնյակ դեպքեր են տեղի ունենում ԱՄՆ-ում, Բրիտանիայում և այլ երկրներում»:

Նա հավելել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այդ գործով:

Անդրադառնալով Մասհա Ամինիի մահից հետո տեղի ունեցած անկարգություններին, Աբդոլլահյանն ասել է «ԶԼՄ-ներից մի քանիսը, որոնք ուղղորդվում են Լոնդոնից, և որոշ ամերիկացի պաշտոնյաներ, միջամտողական հայտարարություններով հրապարակայնորեն խրախուսում են մարդկանց խռովություն իրականացնել, այրել հանրային գույքը և սպանել մյոսւներին»: 

 

Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է. «Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը, որը սպանել է 17 հազար իրանցու,  ԱՄՆ-ի ու  եվրոպական որոշ երկրների կողմից աջակցություն ստանալով, Իրան է գործուղում իր գործակալներին»:

Նա ասել է. «Տարբերություն կա բողոքի, անկարգությունների և քաոսի միջև:  Իրանում հաշվի են առնում ժողովրդի պահանջներ, բայց նրանց հետ, ովքեր ցանկանում են անկարգություններ հրահրել և գտնվում են արտաքին ազդեցության տակ,  վարվելու  ենք օրենքին համապատասխան»:

Պիտակ