Սեպտեմբեր 28, 2022 17:09 Asia/Tehran
  • Թշնամիները վտանգ են զգում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հզորությունից

ԻԻՀ նախագահն ասել է.« Թշնամին երկրում անկարգություններ հրահրելու փորձ է անում , քանի որ վտանգ է զգում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի հզորությունից ու առաջընթացից»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին կառավարության նիստում  անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տարբեր երկրների ղեկավարների հետ իր վերջին հանդիպումներին, ասել է.«Այս հանդիպումներում նրանք խոստովանել  են Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացը տարբեր ոլորտներում, ինչպես նաև արտահայտել են այդ առաջընթացից ու զարգացումներից  օգտվելու իրենց կարիքը»:

Ընդգծելով այս հզորությունը պահպանելու, շարունակելու և առաջ մղելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին հստակեցրել է .«Իսլամական Հանրապետության պանծալի հզորությունը  և մշակութային ստեղծագործությունների արարումը պետք է  ի ցույց դնել աշխարհին՝  որպեսզի թե՛ թշնամիներն առավել քան երբևէ  գիտակցեն  և խոստովանեն  այս վեհությունը և թե  նոր սերունդը իրազեկ լինելով այս հզորության ծավալների մասին  հպարտանա դրանով: