Սեպտեմբեր 28, 2022 18:21 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը խորհրդակցել է ռուս պաշտոնյայի հետ Իրանի ազատ առևտրի գոտու և ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի շուրջ

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը այս երկրի փոխվարչապետի հետ հանդիպել և բանակցել է Իրանի ազատ առևտրի գոտու և Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի և երկկողմ ու բազմակողմ համագործակցության շուրջ։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի և   ՌԴ-ի  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի միջև կայացած  հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերի գլխավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության՝ Մոսկվա կատարած այցի, Իրանի և ԵԱՏՄ-ի  միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի  վերաբերյալ բանակցությունների, Եվրասիական տնտեսական միությունում դիտորդական անդամակցության,  ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապված  հարցերը:

Իրանն ու Ռուսաստանը երկկողմ, հատկապես տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին, ինչպիսիք են ԱՄՆ-ի միակողմանիությանը դիմակայելու հարցում ունեն համատեղ շահեր,ինչը  վերջին տարիներին եղել է երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկը։

Պիտակ