Սեպտեմբեր 29, 2022 07:38 Asia/Tehran
  • Իրանը կոշտ է արձագանքել եռյակ կղզիների վերաբերյալ ԱՄԷ-ի հայտարարություններին

ԻԻՀ պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ բարձր մակարդակի նիստում կոշտ է արձագանքել իրանական երեք կղզիների վերաբերյալ ԱՄէ միջազգային համագործակցության նախարար Ռիմ Հաշեմիի հայտարարությանը:

Իրանի ներկայացուցչի ելույթում, որն ընթերցել է Նյու Յորքում ԻԻՀ ներկայացուցչի երկրորդ քարտուղար Փեյման Ղադիրախմին, ասված է. «Էմիրաթցի պաշտոնյայի պնդումները և Պարսից ծոցում իրանական կղզիների մասին անհիմն հայտարարությունների կրկնությունը հարձակում է Իրանի տարածքային ամբողջականության դեմ»։

Ղադիրխանին նշել է. «Իրանը նման անպատասխանատու հայտարարությունները  համարում է միջամտություն իր ներքին գործերին և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ բարիդրացիության և այլ կառավարությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների խախտում»։

Նա հավելել է. «Պարսից ծոցի  Բոմոս, Մեծ Թոնբ և Փոքր Թոնբ կղզիները եղել և մնում են Իրանի տարածքի անբաժանելի մասը, և Իրանը հաստատում է իր ինքնիշխանությունը այդ կղզիների նկատմամբ։ Հակառակ ցանկացած պնդում կտրականապես մերժվում է»։

Փեյման Ղադիրախմին ասել է. «Հարկ է նշել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ստեղծումից տարիներ առաջ հաստատված պատմական փաստերի հիման վրա, այս կղզիները եղել են իրանական, իրանական են և կմնան իրանական»։

Նա  նշել է. «Պետք է նաև հիշել, որ  Պարսից ծոց եզրույթը եղել է Արաբական թերակղզու և Իրանի բարձրավանդակի միջև եղած ջրային տարածքի միակ անվանումը Քրիստոսից 500 տարի առաջ, և հավերժ կմնա նույն անունով»: