Սեպտեմբեր 29, 2022 07:42 Asia/Tehran
  • Վերջին վեց ամսում Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22 տոկոսով

Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է. «Վերջին վեց ամսում Իրանից դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալներն աճել են 22 տոկոսով»:

Իրանի գազի ազգային ընկերության պաշտոնյաներից Մուհամմեդռեզա Ջոլայն ասել է, որ  դեպի հարևան երկրներ գազի արտահանման ծավալը վերջին վեց ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22 տոկոսով։

Նշելով, որ ընկերությունը պատրաստ է այս ձմեռ գազի անխափան մատակարարմանը, նա հավելել է, որ  ընկերությունն արդյունավետ պայմանավորվածություններ ունի այս ձմեռ գազի արդյունահանման, փոխանցման և բաշխման  վերաբերյալ, հույս հայտնելով, որ այս տարի քաղաքացիների համար  գազի մատակարարման խնդիր չի լառաջանա:

Իրանը գազի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում և Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) հիմնադիրներից մեկը։