Սեպտեմբեր 29, 2022 10:48 Asia/Tehran
  • Իրանում արտաքին ներդրումների ներգրավումը կրկնապատկվել, իսկ արդյունաբերական արտահանումներն աճել են 70 տոկոսով

Իրանում արտաքին ներդրողների ներգրավումը կրկնապատկվել է: Այս մասին տեղեկացնում է Իրանի էկոնոմիկային նախարարի տեղակալը:

Իրանի ռադիոհեռուստատեսության էկոնոմիկայի ռադիոյին տված հարցազրույցում, Ալի Ֆեքրին ասել է.«Վերջին մեկ տարվա ընթացքում ներգրավվել է 4 մլրդ. 800 մլն. դոլար արտաքին ներդրումներ և այս ընթացքում ավելի քան 8մլրդ. 900մլն. դոլար ներդրման արտոնություն է տրվել»:

Անդրադառնալով արդյունբերական ապրանքների արտահանման 70 տոկոսանոց աճին Իրանի առևտրի ընդլայնման կազմակերպության տնօրեն  Ալիռեզա Փեյմանփաքը  նշել է.«Առաջիկա  2 ամիսների ընթացքում, մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում մեկ միլարդ դոլար ներդրմամբ, Ռուսաստանի հետ համատեղ սկսելու ենք կենցաղային ապրանքների արտադրման հոսքագծի շահագործումը»:

Իրանի առևտրի ընդլայնման կազմակերպության տնօրենը շեշտել է.«Աֆրիկայի ոլորտում մենք արտահանումների 100 տոկոսանոց աճի ականատես ենք և ապագա մեկ ամսվա ընթացքում դեպի այս երկրներ արտահանումների ծավալը կհատի մեկ միլիարդ դոլարի սահմանը»:

Իրանի 13-րդ կառավարության նպատակների ու ծրագրերի հիմքը հարևան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումն  է:

ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունը և հարևան երկրների հետ տնտեսական փոխանակումները միտված են ներգրավվել ներդրումներ և ընդլայնել տնտեսական հաարաբերությունները: